Փաշինյանը խոսնակ չունի արդեն չորս ամիս. կառավարությունից չեն հստակեցնում՝ երբ կնշանակվի

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից չեն հստակեցնում, թե Նիկոլ Փաշինյանը երբ մամուլի խոսնակ կնշանակի: Նշենք, որ այս պաշտոնը թափուր է 2021 թվականի նոյեմբերի 9-ից՝ շուրջ չորս ամիս: Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ մամուլի քարտուղար նշանակվելու դեպքում կլինի համապատասխան որոշում, որը կհրապարակվի կառավարության կայքում:

ՀՀ վարչապետի աշխատակազմում մամուլի խոսնակի բացակայությունը բարդացնում է լրագրողների աշխատանքը: Հրատապ թեմաների շուրջ ՀՀ վարչապետի տեսակետը ստանալու համար լրագրողները ստիպված են գրավոր հարցումներ ուղարկել, այնինչ ընդունված է, որ նման դեպքերում հենց խոսնակն է իրավասու ներկայացնել երկրի ղեկավարի դիրքորոշումը։ Նախկինում էլ մշտապես լրագրողները հրատապ հարցերի շուրջ հնարավորություն են ունեցել ճշտելու երկրի առաջին դեմքի դիրքորոշումը վերջիններիս խոսնակներից, մինչդեռ մասնագիտությամբ լրագրող վարչապետի աշխատակազմից անգամ հրատապ՝ օրվա համար կարևորություն ներկայացնող հարցերին ի պատասխան պահանջում են գրավոր հարցում։

Ուշագրավ է, որ ազատ մամուլի դերը մշտապես կարևորող Փաշինյանին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ մամուլի խոսնակ չնշանակելը բարդացնում է լրագրողների աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում է շուրջ 4 տարի․ այդ ընթացքում հասցրել է արդեն մամուլի երեք խոսնակ փոխել: Հեղափոխությունից հետո այդ պաշտոնը ստանձնեց Արման Եղոյանը, որին խորհրդարան գնալուց հետո փոխարինեց Վլադիմիր Կարապետյանը, վերջինիս էլ՝ Մանե Գևորգյանը:

ՀՀ կառավարության կայքի համաձայն՝ այս պահին նաև թափուր են վարչապետի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետի և արարողակարգի ու արձանագրային բաժինների պետերի պաշտոնները:

Նարեկ Կիրակոսյան