Ռուսաստանում մասնակի կսահմանափակվի Facebook-ի հասանելիությունը
Քաղաքականություն
25.02.2022 | 21:24Փետրվարի 25-ից Ռուսաստանում միջոցներ են ձեռնարկվել՝ Facebook-ի մուտքը մասնակի սահմանափակելու համար։ Այս մասին հայտնել է «Ռոսկոմնադզոր»-ը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Փետրվարի 25-ին Գլխավոր դատախազությունը, համաձայնեցնելով ԱԳՆ-ի հետ, որոշում է կայացրել Facebook սոցիալական ցանցը ճանաչել որպես մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման միջոց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գլխավոր դատախազությունում նշել են, որ Facebook-ը սահմանափակել է սոցիալական նշանակության տեղեկատվության տարածումը պատժամիջոցների պատճառով։