Ինչպե՞ս պատժամիջոցները կազդեն ՎՏԲ-ի հաճախորդների վրա․ բանկի հայտարարությունը, կարծիք մասնագետից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան կառավարությունն ու Մեծ Բրիտանիան պատժամիջոցների շրջանակում սառեցրել են ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ բանկի ակտիվները։ Ինչպե՞ս այդ պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա․ Factor TV-ն հնարավոր հետևանքների մասին հարցում ուղարկեց ՎՏԲ-Հայաստան բանկ։ Բանկն ի պատասխան հայտարարություն տարածեց՝ նշելով, որ այս պահին շարունակում են մատուցել ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ։

«Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։ Բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են՝ ինչպես Բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները: Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկը՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը, ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա:

Որոշ սահմանափակումներ կարող են լինել ՎՏԲ բանկի միջոցով Ռուսաստան գումար ուղարկելու և այնտեղից գումար ստանալու պարագայում, և ՎՏԲ բանկը նաև խորհուրդ է տվել արտերկրում գտնվող հաճախորդներին կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով: Թեպետ, տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքով, քանի դեռ չկա SWIFT համակարգի անջատում, խնդիրներ դժվար թե ստեղծվեն։

Չնայած տարածված հայտարարությանը՝ ֆեյսբուքյան օգտատերերն արդեն ՎՏԲ-ում գտնվող իրենց գումարները տեղափոխելու տարբերակներ են քննարկում։ Եթե Հայաստանում ներքին գործարքների համար դեռևս խնդիր չկա, ապա հայաստանյան շատ օգտատերեր ռուսաստանյան ֆինանսական վճարային համակարգերից օգտվելիս արդեն իսկ խնդիրների են բախվել․ գումարը սառեցվել է կամ փոխանցումն արգելվել։ Ավելի ուշ խնդիրը կարգավորվել է։

Այստեղ, ըստ տնտեսագետի, մտահոգվելու այլ՝ տնտեսական առիթ կա։ Ռուբլու արժեզրկման պայմաններում դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման հնարավորությունները սահմանափակվում են, հայկական ապրանքները թանկանում են՝ կրճատվում է մրցակցելու հնարավորությունը։ Բացի այդ, նվազում են դեպի Հայաստան եկող տրանսֆերտները։

Պատժամիջոցների ցանկում այնպիսի խոշոր պետական բանկերի ներառումը, ինչպիսիք են Սբերբանկը կամ ՎՏԲ-ն, Ֆիթչի վերլուծաբանների կարծիքով, ամենակոշտ սցենարն է։ Սբերբանկին, ՎՏԲ-ին և Գազպրոմբանկին են բաժին ընկնում ֆինանսական սեկտորի ընդհանուր միջբանկային պարտավորությունների 19%-ը, երկարաժամկետ պարտավորությունների՝ 39%-ը։

Պատժամիջոցներին արձագանքել է նաև ռուսական ՎՏԲ բանկը՝ նշելով, որ պատժամիջոցներն իրենց համար իրականություն են եղել վերջին մի քանի տարիների ընթացքում։ Ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատում են սովորական ռեժիմով և բոլոր ապրանքներն ու ծառայություններն ամբողջությամբ հասանելի են հաճախորդներին, միևնույն ժամանակ, բանկը նամակ էր ուղարկել կորպորատիվ հաճախորդներին՝ խորհուրդ տալով ժամանակավորապես չիրականացնել դոլարով և եվրոյով գործարքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան