Զոռբաների՞նն է աշխարհը․ մի խելագար պատերազմ է հրահրել՝ իր իշխանությունը երկարաձգելու համար․ Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ

-Սարսափելի օրեր է ապրում մարդկությունը․ թեև հայկական հողում չի ընթանում պատերազմը, ցավը պակաս չէ, և ամենևին կապ չունի՝ պայթյուններն այստեղ են հնչում, թե՝ Ուկրաինայում։ Զոհվում են մարդիկ, խեղվում են ճակատագրեր, ոչնչացվում են բնակավայրեր և ենթակառուցվածքներ, հօդս են ցնդում հույսեր, բաժանվում են միմյանց սիրող մարդիկ։ Ինչպե՞ս եք նկարագրում և ընդունում այս օրերը։

–Եթե կարճ խոսեմ՝ ես պետք է ասեմ, որ մեր աչքի առաջ մեր թողտվությամբ, մեր մասնակցությամբ կատարվում է պետական ահաբեկչություն։ Ռազմական կոչված օպերացիան պետական ահաբեկչության ակտ է՝ երկարատև, անորոշ։ Ու ժամանակի և ծավալների առումով տեղի է ունենում այն, որ մի պետության՝ ՌԴ-ի կողմից ընդդեմ Ուկրաինայի հարձակում է։ Ռուսաստանն իրականացնում է ահաբեկչական ակտ։ Սա մի տեսակ անիմաստ է դարձնում ՄԱԿ-ի գոյությունն ընդհանրապես։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեց ՄԱԿ-ը՝ Անվտանգության խորհրդի մշտական հինգ ներկայացուցիչներով, որպեսզի պետությունները ճանաչեն իրար սահմանները, տարածքային ամբողջականությունը։ Այդպիսով՝ պիտի բացառվեն պատերազմական գործողությունները և ահաբեկչական ակտերը, բայց մեր աչքի առաջ արդեն երկրորդ անգամ՝ մի անգամ Ադրբեջանը, հիմա արդեն ՌԴ-ն, իրականացնում են լայնածավալ պատերազմներ։ Խաղաղ Ուկրաինայի դեմ է սա, աշխարհի աչքի առաջ։

Ստացվում է՝ ՄԱԿ-ը չկա, ինքը խորհրդատվական մարմին է, կամավորների ակումբ է, թե ինչ է։ Եվ ոնց որ թե կանոնադրությունը նորից գրելու անհրաժեշտություն է առաջացել։ Մյուս կողմից էլ Արևմուտքը կամ ՆԱՏՕ-ն գիծ է քաշում, ասում է՝ ես ստեղծվել եմ իմ անդամ երկրների սահմանները պաշտպանելու համար։ Դրանից առաջ էլ ԵԱՀԿ-ն նույնն ասեց ՀՀ-ի վերաբերյալ։ Սա ողբերգություն է՝ իր դերակատարներով։ Երկու տարում մենք այս բանը տեսնում ենք։ Աշխարհում այս ձևով շարունակել չի լինի, հատկապես, որ կան միջուկային զենք ունեցող պետություններ, որոնք անպատիժ են մնում և համարվում են երաշխավորները։

-Ինչո՞ւ է հասունանում այսպիսի մեծածավալ ռազմական կոնֆլիկտ․ երբ որ դիվանագիտությունը թերանում է, հաշտության եզրեր չի գտնում, կրակում են թնդանոթները։ Խնդիրը որտե՞ղ է․ ՌԴ-ի՞ն լավ չեն հասկանում Արևմուտքում, թե՞ իրականում Արևմուտքն ունի իր սկզբունքները, որոնցից չի ուզում հրաժարվել։

–Ես խորհրդային միության փլուզման շրջանի գործիչներից եմ և ինձ էլ է հետաքրքիր սա։ Մենք թերագնահատեցինք և մեր գործը չհամարեցինք․․․ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մեզ թվաց, որ վերջ՝ ամեն հանրապետություն դարձավ ՄԱԿ-ի անդամ՝ անկախ պետություն իր տարածքային ամբողջականությամբ, և ճանաչվեցին այդ բոլոր պետությունների սահմանները։ Թվում էր՝ վերջ սովետին, կարելի է բաժակաթասը խմել հոգեհացի։

-Փլուզվեց Սովետական միությունը, բայց մնաց Ռուսաստանի կայսերականությունը։

–Այո, կեցցեք, ես դա էի ուզում շեշտել։ Եվ 15 հանրապետությունները՝ բացառությամբ երևի թե Մերձբալթյան պետությունների, որոնք իրենց վրա վերցրին բեռը, կարողացան շուտ սկսել, իրենք ավելի կազմակերպված էին, լուրջ էին, արագ կողմնորոշվեցին, իրենց համար պետական անկախության հռչակումը լուրջ հռչակում չէր միայն, լոզունգ չէր, և կային տրադիցիաներ՝ լավ էին ճանաչում կայսերականությունը, գիտեին, որ նա մեռած չի, նույնիսկ՝ թաղած էլ չի, և այս առումով՝ իրենց ջանքերը մեր՝ հարավկովկասյան պետությունների կողմից չարժանացան բավարար խրախուսանքի։ Եվ 15 հանրապետություններով չաշխատեցինք կայսերականության թաղման, բացառման վրա։

-Այլ 15 հանրապետություններից շատերն իրենց գոյության 30 տարում ծառայեցին այդ կայսերականությանը՝ բացառելու փոխարեն։

-Ամեն մեկս մտանք այդ բաների մեջ, որովհետև դեռ կար կենդանությունը։ Եվ ամեն երկիր առանձին սկսեց կենդանացնել այդ կայսրությունը։ Եվ շատ արագ դա պիտի ներկայանար Ռուսաստանի տեսքով։ Այլ կերպ չէր կարող լինել, և հիմա ունենք այն, ինչ որ ունենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան