Պուտինը պատրաստ է միջուկային զենք կիրառել․ Հրաչյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանն է

-Պարո՛ն Արզումանյան, պատերազմի երկրորդը օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինան պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել երկրի չեզոք կարգավիճակի և անվտանգության երաշխիքների շուրջ։ Մինչև պատերազմի սկսվելը Ուկրաինան հայտարարում էր, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն իրենց իրավունքն է, ինչից չեն հրաժարվելու։ Զելենսկին կոչ է արել Պուտինին՝ սկսել բանակցություն։ Լավրովն ասել է՝ չի հավատում Զելենսկիին։ Արդյո՞ք բանակցելը մտնում է Պուտինի ծրագրերի մեջ, անգամ՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։

-Չեմ կարծում, որ պատերազմը կարող է կանգնեցնել: Шւկրաինայի նախագահի խոսքերին այս օրերին պետք է զգույշ վերաբերվել, որովհետև նա շատ կտրուկ և հանկարծակի մեկ էլ փոխում է իր դիրքորոշումները։ Հիմա ավելի շատ պետք է ոչ թե քաղաքական գործիչների խոսքերին ուշադրություն դարձնել, որովհետև պատերազմը նոր է սկսվել, այլ նրա, թե ինչ է կատարվում ռազմական դաշտում։ Այդ զարգացումներն են ձևավորելու քաղաքականությունը և ապագա մոտեցումները։ Երկրորդ օրն է, և շուտ է գնահատականներ տալ։ Առաջինը՝ ուկրաինական բանակը մտել է պատերազմի մեջ և կռվում է։ Ուղիղ հասանելիություն չունենք տեղի ունեցողին, բայց կադրերից երևում է, որ մարտունակ բանակ է, որը մտել է պատերազմի մեջ։ Դա նշանակում է՝ մի քիչ համբերություն ունենանք, և հինգ-վեց օր հետո պարզ կլինի, երբ առաջին հարվածի օրերն անցնեն, պարզ կերևա, թե ինչի են հասել կողմերը։

-«Ուկրաինան մենակ է մնացել, համաշխարհային ուժերը հեռվից հետևում են իրավիճակին, նախօրեին կիրառված պատժամիջոցները բավարար չեն»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։ Կարելի՞ է պնդել, որ Ուկրաինան ճիշտ չէր գնահատել անվտանգային ռիսկերը, իր ռեսուրսները գերագնահատել էր՝ նշելով, թե Եվրոպայի ամենահզոր բանակն ունեն։

-Ուկրաինայի նախագահի խոսքերին պետք չէ հավատալ։ Ի՞նչ էր ասում Ուկրաինայի նախագահին Արևմուտքը, ասում էին՝ ինչ է սպասվում երկրին։ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն ասում էին, որ հարձակում է պատրաստվում, բայց ուկրաինական կողմը չէր ուզում դրան հավատալ։ Եվ ասել, թե քեզ թողել են մենակ, չկա այդպիսի բան։ Մենակ եղել է հայկական բանակը՝ Հայաստանը, 2020 թվականին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում մենակ մնալ։ Ուկրաինային աջակցում են ամեն ինչով՝ աջակցում են ռազմամթերքրով, աջակցում են ֆինանսապես, հետախուզական ինֆորմացիայով են աջակցում։ Իսկ ՆԱՏՕ-ն ի սկզբանե ասել է ուկրաինական կողմին, որ ինքը չի մտնելու ռազմական գործողությունների մեջ։

ՌԴ-ն միջուկային զենք ունեցող գերտերություն է, որն ունի իր տեղը ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ հիմնադիրներից մեկն է։ Եվ ՆԱՏՕ-ն իրավունք չունի ուղիղ առճակատման մեջ մտնել, որովհետև դա նշանակում է՝ Երրորդ համաշխարհային պատերազմ։ Ժամանակին ասել են դա Ուկրաինային, որ իրեն օժանդակություն կտրվի, բայց նա է պատերազմի մեջ։ Թե ինչու է ուկրաինական կողմը եկել եզրակացության, որ ինչ-որ երկիր կգա, կկռվի իր տեղը, անվտանգությունը և ինքնիշխանությունը կպահի, այդ հարցին Զելենսկին պետք է պատասխանին։ Չեմ կարծում՝ Ուկրաինային թողել են մենակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան