Ի՞նչ վիճակում է Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանյանի ունեցվածքը․ ՌԴ հարուստները կորուստներ են կրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի առաջին օրվա ընթացքում, դեռ պատժամիջոցները չսկսված, Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ միասին կորցրել են շուրջ 39 միլիարդ դոլար։ Սա մի թիվ է, որը 10 անգամ գերազանցում է Հայաստանի այս տարվա բյուջեն։

Forbes-ի հաշվարկով՝ ամենամեծ կորուստն ունեցել է Վագիթ Ալեքպերովը։ Ռուսական նավթարդյունաբերական հսկայի՝ Lukoil-ի բաժնետոմսերի անկման պայմաններում դրա համասեփականատեր Ալեքպերովը մեկ օրում կորցրել է 5,4 մլրդ դոլար։

Երկրորդ տեղում են ռուսական գազարդյունահանող Novatek ընկերության երկու համասեփականատերեր, որոնցից Գենադի Տիմչենկոն օրերս հայտնվել էր նաև բրիտանական պատժամիջոցների տակ․ նա կորցրել է 3,9 մլրդ դոլար, իսկ գործընկերը՝ Լեոնիդ Միխելսոնը՝ 4 մլրդ դոլար։

Ռուսաստանում գործունեություն ծավալող հայ գործարար Սամվել Կարապետյանը, ըստ Forbes-ի, ոչ մի կորուստ չի ունեցել։ Նրա ունեցվածքը կազմում է շուրջ 3,7 միլիարդ դոլար։

Ռուսաստանցի հայ միլիարդատերերից Ռուբեն Վարդանյանի կորուստը, ըստ Forbes-ի, կազմել է ընդամենը 3 մլն դոլար։ Նրա կարողությունը գնահատվում է շուրջ 1,3 մլրդ դոլար։

Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում է նաև Ռուսաստանում առևտրով զբաղվող Արտյոմ Խաչատրյանը։ Նա կորցրել է ավելի քան 700 մլն դոլար՝ ունեցվածքի մեկ երրորդը։

Հայկական արմատներ ունեցող մեկ այլ ռուսաստանցի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին կորցրել է 36 մլն դոլար։ Նրա 3,4 մլրդ դոլար կարողության վրա դա մեծ ազդեցություն չի ունենա։

«Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավար Ռոման Տրոցենկոյի կարողությունը նույնպես փոփոխություն չի կրել։ Տրոցենկոն, հիշեցնենք, նախորդ տարի բաժնեմաս գնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», որն ավանդաբար Հայաստանի խոշորագույն հարկատուներից է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան