ԱՀ Ասկերանի շրջանում շարունակվում են պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչներին բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները․ տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Հովսեփավան համայնքի վարչական տարածքում այս պահին միանգամից 2 վայրում նոր թաղամասերի կառուցման շինարարական աշխատանքներ են կատարվում։ Թաղամասերից մեկը կունենա թվով 77 առանձատուն, որոնցից 22-ը՝ երեք, իսկ 55-ը՝ չորս սենյականոց։ Այս պահին կառուցվում են …

