32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվեցին հարյուրավոր հայեր, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՄԻՊ գրասենյակը։ Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի …

