Ուկրաինայի հայերի տարհանում կկազմակերպենք, եթե ՀՀ գալ ցանկացողների կրիտիկական մասսա հավաքվի․ Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

-Պարո՛ն Սինանյան, Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած պատերազմի 12-րդ օրն է։ Ուկրաինայի հայ համայնքը, որը մոտ 400000 է հաշվվում, արդեն զոհ է տվել Խերսոնում, նաև վիրավոր ընտանիք կա։ Դուք ի՞նչ տեղեկություններ եք ստացել՝ խնդրեմ հայտնեք պատերազմում հայ կամ ՀՀ քաղաքացի զոհերի, վիրավորների թվերը։

-Ասեմ, որ մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք անընդհատ ռեժիմով՝ ռազմական գործողություններից ի վեր։ Իհարկե՝ իրավիճակն անընդհատ փոխվում է, միանշանակ պատասխան տալ, թե ինչպիսին է մեր համայնքի վիճակն Ուկրաինայում, անհնար է, որովհետև մենք ունենք այս պահին մարդիկ, որոնք գտնվում են այնտեղ, որտեղ էին, չեն լքել իրենց բնակավայրերը։ Կան մարդիկ, որոնք ներքին տեղահանված են դարձել, այսինքն՝ իրենց տներում չեն այլևս, և դեռ իրենք էլ չգիտեն, թե ուր կլինեն վաղը։ Նաև կան մարդիկ, որոնք այս պահին գտնվում են Չեխիայում, Ռումինիայում, Լեհաստանում։ Ուկրաինայից դուրս է եկել 1 միլիոն 300 հազար մարդ, և բնական է՝ նրանց մեջ կան նաև հայեր։

-Եթե վիրավորների թիվն այս պահին դժվար է հստակ հաշվել, գուցեև՝ դրանք դեռևս ամբողջապես չեն ֆիքսվել, գոնե կա՞ն տվյալներ հայերի շրջանում զոհերի թվի վերաբերյալ։

-Ոչ պաշտոնապես՝ այո, բայց ոչ պաշտոնապես ասվածը գիտե՞ք՝ ինչ է նշանակում, քանի դեռ ոչ հայաստանյան պետական մարմնի կողմից դրա մասին չհայտարարվի, դժվար է խոսել այդ մասին։ Բայց գիտենք, որ այո՛, կան զոհեր։ Չեմ ուզում հստակ թիվ ասել, որովհետև եթե ասեմ՝ մեկ, կասեն՝ մեկ չէր, երկուս էր, եթե ասեմ երկու՝ կասեն երեք է։ Ես այս հարցը մի փոքր մինիմալիստական եմ համարում, որովհետև մենք խոսում ենք այդ մարդկանց կյանքի մասին։ Այո՛, մարդիկ, ցավոք, զոհվում են, և ցավոք, զոհվելու են։ Ունենալով լայնամասշտաբ պատերազմ քո տարածքում, որտեղ 400-ից 500 հազար հայ է բնակվում, և չունենալ զոհեր, դա տեսականորեն և պրակտիկորեն անհնար է։

-Դուք նշում եք, որ Ուկրաինայի արգելափակված քաղաքներում կան նաև հայեր, որոնք փորձում են դուրս գալ քաղաքներից՝ Ձեր ղեկավարած գրասենյակից ինֆորմացիա ստանալով։ Բայց, որքան հասկացա, ավելի շատ այդ հարցը կարգավորվում է հայերի անհատակա՞ն նախաձեռնությունների շնորհիվ։ Կա՞ն գործիքակազմեր՝ նրանց ուղեկցելու, դուրս հանելու քաղաքներից, տրանսպորտ տրամադրելու։

-Իրատեսորեն՝ դրանով պիտի համայնքային կառույցները զբաղվեն, Ուկրաինայի հայերի միությունը պետք է զբաղվի։ Այսինքն՝ կախված նրանից, թե որքան ուժեղ է համայնքային կառույցը, նրա ղեկավարը, որքան մեծ է ցանկությունն աշխատելու։ Իրենց հետ կապի մեջ ենք։ Այս պահին մենք կարողանում ենք ներազդել Ուկրաինայից դուրս եկած հայերի ճակատագրերի վրա, որովհետև Ուկրաինայից հիմա այս պահին հիմնականում դեպի արևմուտք են գնում և հարավ։ Այդ երկրների՝ մեր համայնքային կառույցների միջոցով կազմակերպում ենք ծառայություններ, որոնք պատրաստ են կառույցների ղեկավարները մատուցել մեր հայրենակիցներին, և դա անում են։

-Ի՞նչ լուծումներ են տրվում հետևյալ երկու իրավիճակներում, երբ ՀՀ քաղաքացին կամ Ուկրաինայի հայազգի բնակիչը ցանկանում է վերադառնալ Հայաստան կամ ցանկանում է ապրել Չեխիայում կամ Լեհաստանում։

-Լուծումները տեղում այդ մարմիններն են տալիս։ Իհարկե՝ Հայաստան վերադառնալու դեպքում խնդիրը մի քիչ ավելի բարդ է, այնտեղ ֆինանսական հարց է։ Հայաստանը կտրված չէ աշխարհից օդային փոխադրամիջոցներով, և մարդիկ կարող են թռչել Վարշավայից ու գալ Երևան։ Մենք առաջին օրվանից ասել ենք, որ եթե հավաքվի անձանց կրիտիկական մասսա, իմանանք՝ մարդիկ հավաքվել են և ուզում են գալ Հայաստան, պիտի դա կազմակերպենք։ Դա մեր բարոյական պարտավորությունն է։ Այս պահին դեռ չկա նման բան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան