ԱՄՆ Պետքարտուղարությունը Ահաբեկչության դեմ պայքարի տարեկան զեկույցում նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են քաղաքական ընդդիմությանն ու կրոնական ակտիվիստներին ներկայացնել որպես ահաբեկիչների կամ նրանց գործողությունները որակել ահաբեկչություն կամ ծայրահեղականություն, գրում է «Թուրան» գործակալությունը։ Հրապարակված զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունեցել։ Միաժամանակ, նշվում է, որ երկրի իրավապահ մարմինները շատ կամայականորեն են այս …

