Գեղարքունիքի մարզպետը պետական պարգևներ է հանձնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու նվիրումի համար Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահների հրամանագրերով «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրվել են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից, Արծվանիստ, Գեղհովիտ, Մադինա և Վարդենիկ բնակավայրերից ծառայության մեկնած կամավորներ Լեռնիկ Վահանյանը, Արթուր Վիրաբյանը, Երվանդ Խաչատրյանը, Գևորգ Օհանյանը, Մանվել Մանուկյանը և Արմեն Գրիգորյանը: Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի Ֆեյսբուքյան էջում:

«Հերոսների ծնողներին և հարազատներին հետմահու պարգևները հանձնեցի մարտի 7-ին:

իսում եմ կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մենք ամեն գնով պետք է լինենք միահամուռ և ստեղծենք այն երկիրը, որի մասին երազում էին հայրենիքի համար մարտնչող մեր տղաները:

Մենք ազգովի շատ դառն ու դաժան ճանապարհ անցանք, մեծ դժվարություններ տեսանք, սակայն, շնորհիվ մեր քաջարի մարտիկների, այսօր ունենք կանգուն հայրենիք:

Ես վստահ եմ, որ կկարողանանք մեր առջև դրված խնդիրները այնպես լուծել, որպեսզի ունենանք հզոր բանակ, ապահով, մրցունակ ու զարգացած երկիր՝ այդկերպ ապագա սերունդների համար ստեղծելով այն բարեկեցությունը, որի համար պայքարում էին մեր հերոսները:

Երախտապարտ եմ ձեզ և գլուխ եմ խոնարհում մեր հերոս տղաների պայծառ հիշատակի առջև: Վստահ եղեք, որ մենք պատրաստակամ ենք՝ օգնել ու աջակցել ձեզ ցանկացած հարցում, իսկ մեր առջև ծառացած խնդիրների կարգավորման համար պետք է ցուցաբերենք համախմբվածություն՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա, հանուն մեր քաջերի թափված արյան»,- նշված է գրառման մեջ: