2021 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ 36-ամյա Թաթուլ Միրզոյանը գրանցել է հերթական ռեկորդը՝ յուրաքանչյուր ձեռքում մեկական 16 կգ կշռաքարը ուսագոտուց միաժամանակ հրելով վեր 80 անգամ 2 րոպե 22 վայրկյանում․ տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից։ «Ռեկորդի իրականացմանը ներկա էին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, հիմնարկի վարչակազմը, …

