Ֆրանսիացի պատգամավորները դիմել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ քայլեր ձեռնարկելու նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին ի պատասխան։ Մասնավորապես, Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» կուսակցության խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ այդ հարցով դիմել են Մակրոնին ու հրապարակել դիմումը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վալերի Պեկրեսի հասցեին սպառնալիքներից հետո …

