02 Նոյեմբեր 2021 | 23:04
Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Թել Ավիվը ցանկանում է օգնել Բաքվին՝ վերականգնել Արցախի գրավյալ տարածքները
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքն այսօր այցելել է Գանձակ ու լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ Իսրայելը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Հիմա՝ տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, մենք Ադրբեջանի կողքին ենք և ցանկանում ենք օգնել տարածքների վերականգնման և վերակառուցման հարցում»,- ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը չափազանց շահագրգռված է …