ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ․ Ստոլտենբերգ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքը Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և չի ձգտում պատերազմի Ռուսաստանի հետ։

Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, Ստոլտենբերգն այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ համատեղ մամուլի ասուլիսում։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այսօր Դաշինքի երկրների արտաքին գործերի նախարարները կհանդիպեն՝ խորհրդակցելու և համակարգելու Ուկրաինա Ռուսաստանի բացահայտ ներխուժման և դրա հեռահար հետևանքների արձագանքը։

«Մենք դատապարտում ենք հարձակումները խաղաղ բնակչության վրա,  գիշերը ականատես եղանք նաև ատոմակայանի վրա հարձակման մասին հաղորդումների: Սա ցույց է տալիս այս պատերազմի հանդգնությունը, այն դադարեցնելու, Ռուսաստանի բոլոր ուժերը դուրս բերելու և դիվանագիտական ջանքերին բարեխղճորեն մասնակցելու կարևորությունը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ անդամ երկրները աննախադեպ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ և աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային։

«Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հակամարտող կողմ չէ, ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է: Մենք չենք ցանկանում ռազմական հակամարտություն Ռուսաստանի հետ, բայց միևնույն ժամանակ մենք պետք է ապահովենք, որ թյուրիմացություն չլինի պաշտպանվելու և մեր բոլոր դաշնակիցներին պաշտպանելու վճռականության վերաբերյալ, այդ պատճառով էլ մենք մեծացրել ենք ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը դաշինքի արևելյան հատվածում, սա պաշտպանական ներկայություն է»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

Տաթև Ֆռանգյան