Ինչ վիճակ է Զապորոժիեի ատոմակայանում․ Զելենսկին ասում է՝ սա կարող է լինել Եվրոպայի վերջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմի 9-րդ օրվա գիշերը կարող էր աղետալի դառնալ ողջ Եվրոպայի համար։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքերը գնդակոծել են Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանը։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի մոտ և ուսումնական շենքում։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ հրդեհի ընդգրկած տարածքը կազմել է 2000 քմ, այն հաջողվել է տեղայնացնել, հետո՝ մարել։ Ուկրաինական կողմն ԱԷԿ-ում ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցել։ Այդուհանդերձ, Զելենսկին  հերթական ուղերձում խոսել է  գլոբալ աղետի վտանգի մասին։

«Զապորոժիեի ԱԷԿ-ում 6 էներգաբլոկ է, եթե պայթեց, դա կլինի Եվրոպայի վերջը։ Եվրոպան հիմա պետք է արթնանա. Այրվում է Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը։ Ռուսաստանը նպատակ ունի կրկնել Չեռնոբիլի աղետը, և Մոսկվան զբաղվում է միջուկային ահաբեկչությամբ։ Ռուսական տանկերը կրակել են միջուկային ենթակառուցվածքների վրա», – ասել է նա։

Իրավիճակին  արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նա հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ, ինչից հետո հայտարարել է, որ ՌԴ նախագահ Պուտինի անխոհեմ գործողություններն այժմ կարող են ուղղակիորեն սպառնալ ողջ Եվրոպայի անվտանգությանը։

«Մեծ Բրիտանիան հնարավոր ամեն բան կանի, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատթարանա։ Հրադադարը կարևոր է, Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի գրոհը էլեկտրակայանի վրա և թույլ տա արտակարգ իրավիճակների ծառայություններին անարգել մուտք գործել կայան: Մտադիր եմ առաջիկա ժամերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան