ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Վահագն Գևորգյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք՝ մինչ այս նշանակումը Գևորգյանը զբաղեցնում էր Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը, որում ընտրվել էր 2019 թվականին։

