Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները և մարդասիրական միջանցքներ բացել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել զինված հարձակումն Ուկրաինայում, որպեսզի ողջախոհությունը հաղթի, ինչպես նաև երաշխավորվի մարդասիրական միջանցքները։ Ըստ Vatican News-ի՝ Հովվապետն այս մասին հայտարարել է ուխտավորների հետ կիրակնօրյա հանդիպման ժամանակ։

«Ուկրաինայում արյան և արցունքների գետեր են հոսում. սա սոսկ ռազմական գործողություն չէ, այլ մահ, ավերածություն և աղքատություն սերմանող պատերազմ։ Գնալով ավելանում են զոհերը, ինչպես նաև փախստականները, հատկապես՝ երեխաներ ունեցող մայրերի շրջանում։ Այս բազմաչարչար երկրում մարդասիրական աջակցության կարիքը կտրուկ աճում է ժամ առ ժամ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

«Ես ջերմեռանդ կոչ եմ անում, որպեսզի հումանիտար միջանցքներն իսկապես ապահովվեն, և որ շրջափակման մեջ գտնվող տարածքներում մեր եղբայրներին ու քույրերին, որոնք ճնշված են ռումբերով և վախով, օգնությունը երաշխավորվի և դյուրացվի», – ընդգծել է կաթոլիկ Հովվապետը:

Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ընդունում են փախստականներին Ուկրաինայից, և կոչ է արել բանակցություններ վարել։ Նա նաև հայտնել է, որ երկու կարդինալներ են ուղարկվել Ուկրաինա՝ կարիքավորներին օգնություն հասցնելու համար։

Տաթև Ֆռանգյան