Առայժմ սահմանագծման և սահմանազատման հարցով հանձնաժողով ձևավորված չէ: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Այդ մասին մեր հրապարակային դիրքորոշումն ենք հայտնել: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, …

