Մենք այստեղ ենք և աշխատելու ենք՝ մինչև խաղաղության հասնենք․ Զելենսկին կադրեր է ցուցադրել Կիևի նախագահական նստավայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի երեկոյան, փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ, ելույթ է ունեցել Կիևի իր գրասենյակից։

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակած կարճ տեսանյութում Զելենսկին հայտարարել է, որ չի թաքնվում և ոչ ոքից չի վախենում։ Տեսանյութի սկզբում նա ցույց է տալիս իր աշխատասենյակի պատուհանից բացվող տեսարանն ու ասում․ «Ահա երեկոյան Կիևը։ Մեր գրասենյակը։ Երկուշաբթի երեկո։ Մենք սովորաբար ասում ենք՝ երկուշաբթին ծանր օր է։ Երկրում պատերազմ է, ուստի ամեն օր երկուշաբթի է, և այժմ մենք սովորել ենք, որ ամեն օր և ամեն գիշեր այդպիսին է»։

Զելինսկին հայտնում է նաև, որ իր թիմը շարունակում է աշխատել։

«Մենք այստեղ ենք, մենք բոլորս աշխատում ենք։ Ես Կիևում եմ, իմ թիմն ինձ հետ է։ Տարածքային պաշտպանությունն իր տեղում է»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ հաղթանակն անպայման իրենցն է լինելու։

Տեսանյութում  Զելենսկին նաև թարմ տեղեկություններ է ներկայացրել ռազմական գործողությունների մասին և հայտնել, որ երկուշաբթի հրամանագիր է ստորագրել 96 ուկրաինացի հերոսների պետական պարգևներ հանձնելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։