Բուհերը ֆինանսական կայունություն ունենալու և ուսանողներ ունենալու համար իջեցնում են ընդունելության շեմը: Այս մասին «Բարձրագույն կրթության խնդիրները՝ հետպատերազմյան, քովիդյան շրջանում. ի՞նչ հետևություններ են արվել» թեմայով քննարկման ժամանակ նշեց կրթության ոլորտի հետազոտող, «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական խմբի անդամ Միշա Թադևոսյանը՝ հավելելով, որ դա բնականոն արձագանք է ստեղծված իրավիճակին: «Շատ են հնչում քննադատություններ, որ բուհերը …