Երեկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդիպեցի 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Շանթին, ով այժմ բուժում է ստանում Վաշինգտոնում. ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը, ապա շարունակել․ «Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում …

