Հունվարին ՀՀ-ից ԵՄ երկրներ արտահանումը կրկնապատկվել է․ վիճակագրական տվյալներ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանից արտահանումն աճել է 53%-ով՝ կազմելով 249 մլն դոլար` նախորդ տարվա 162 մլն 559 հազար դոլարի փոխարեն։ Սա այս տարվա հունվարի տվյալներն են՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

 

Ըստ արտահանման երկրների՝ առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ ընդհանուր արտահանման ծավալի 27․1% ցուցանիշով (նախորդ տարվա 30,5%-ի փոխարեն), որին հաջորդում է Չինաստանը՝ 14.5%-ով (նախորդ տարվա 19,5 %-փոխարեն)։ Շուրջ 9-ական %-ով այս երկրներին հաջորդում են Նիդեռլանդներն ու Շվեյցարիան, 6%-ով՝ Իրաքը։ 

 

Ընդհանուր առմամբ՝ դեպի ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը արտահանման մեջ 1 տարվա կտրվածքով նվազել է՝ նախորդ տարվա 31․2%-ի փոխարեն կազմելով 28․4%։ Ավելացել է դեպի ԵՄ երկրներ արտահանումը՝ նախորդ տարվա 17.1%-ի փոխարեն կազմելով  22.7%:

 

ԵՄ երկրներից Հայաստանն ամենաշատն ապրանք է արտահանում Նիդեռլանդներ՝ 9,4%, Բուլղարիա՝ 5,9%, Իտալիա՝ 1,5%, Բելգիա` 1.4%։ 

 

Իսկ գումարային հաշվարկով՝ ԵՏՄ երկրներ արտահանումն ավելացել է 39.3%-ով՝ կազմելով 70 մլն 680 հազար դոլար, իսկ ԵՄ երկրներ արտահանումն աճել է 2 անգամ՝ կազմելով 56 մլն 530 հազար դոլար։

 

Անժելա Պողոսյան