Ուկրաինան ՌԴ-ի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքների բացումը

Լուրեր

08.06.2026 | 16:27
ԲՀԿ-ն վերահաշվարկ է սկսել․ պնդում է՝ կան անհամապատասխանություններ արձանագրությունների և ԿԸՀ-ում նշված տվյալների միջև
08.06.2026 | 16:24
Փաշինյանը հատուկ հետաքրքրվել է` Օսիպյանի քրգործը հո իր հետ ունեցած կոնֆլիկտի հետ կապված չի. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 16:20
«Քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրս»․ «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը
08.06.2026 | 16:16
Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 16:09
Բայրամովը Ստամբուլում հանդիպել է Ֆիդանին
08.06.2026 | 15:59
Ֆրանսիական կործանիչներն առաջին ԱԹՍ-ն են խոցել Լատվիայի օդային տարածքում․ ևս մեկ դրոն մտել է Մոլդովայի տարածք ու պայթել
08.06.2026 | 15:52
Իսլամ Մախաչևը նշել է իր ամենասիրելի մենամարտը
08.06.2026 | 15:44
Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլն արձանագրում է «Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները»
08.06.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» ձերբակալված Հովհաննես Սահակյանին
08.06.2026 | 15:31
ՌԴ-ի կողմից միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան. Մարթա Կոս
08.06.2026 | 15:30
Լուկա Մոդրիչը կրկնել է Լիոնել Մեսիի ցուցանիշը հավաքականում
08.06.2026 | 15:27
Արդար ընտրություն է, առանց որևէ երկմտության․ IRI դիտորդական առաքելության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 15:19
Հայ ձյուդոիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
08.06.2026 | 15:10
ԲՀԿ-ն ԱԺ չի անցնում՝ այս պահի հաշվարկով // ՌԴ-ում ՀՀ-ից սառեցված ձկան ներմուծման ռիսկն են գնահատում․ ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 15:08
Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
Բոլորը

Ուկրաինան Ռուսաստանի և Կարմիր խաչի հետ համաձայնեցրել է Սումիից մարդասիրական միջանցքների բացումը։ Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, գրում է Korrespondent-ը։

Մարդկանց տարհանման համար կա միայն մեկ երթուղի՝ Սումի-Գոլուբովկա-Լոխվիցյա-Լուբնի-Պոլտավա: Վերեշչուկի խոսքով՝ այլ երթուղիներ չեն համաձայնեցվել։

Տարհանումը սկսվում է առավոտյան ժամը 10-ին։ Քաղաքացիական բնակչությունը հնարավորություն է ունենալու հեռանալ իր մեքենաներով։

Նաև ուկրաինական կողմից գծվել են մարդասիրական միջանցքների երթուղիներ՝ Վոլնովախա-Զապորոժիե, Մարիուպոլ-Զապորոժիե, Կիև և Կիևի մարզ՝ արևմտյան ուղղությամբ, ինչպես նաև Խարկով և Խարկովի մարզ՝ արևմտյան ուղղությամբ։
Նշենք, որ սա մարդասիրական միջանցք կազմակերպելու չորրորդ փորձն է։ Նախորդ երեքը խափանվել են։

Տաթև Ֆռանգյան