Մարզպետի որոշմամբ պատվոգրեր են տրվել շիրակցի երեք զինվորական կանանց

Լուրեր

15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք` հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրաց ծառայության համար. տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:

«Շատ ուրախ եմ` Ձեզ հանդիպելու և անձամբ շնորհավորելու։ Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես, երբ խոսքը այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի եք ընտրել, ձեր փխրուն ուսերին պատերազմ եք տարել։ Այսքանով արդեն ամեն ինչ ասված է։ Վստահ եմ` զինվորական գործը բարդ է, սակայն, միաժամանակ, գիտեմ, որ խիստ պատվաբեր ու պարտավորեցնող է։ Թող խաղաղ երկրում ապրենք բոլորս և ամենքս մեր «խրամատում» կարողանանք հաջողել` ի շահ մեր երկրի, մեր հայրենիքի»,- շնորհավորական խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Ներկա կանայք շնորհակալություն են հայտնել ուշադրության, ջերմ վերաբերմունքի համար։

Նարինե Սիմոնյանը, Գայանե Ներսիսյանը, Հայկանուշ Խաչատրյանը զինվորական գործում ճանապարհ են անցել, իսկ Հայկանուշը 44-օրյա պատերազմի մասնակից հակատանկիստ է, պատերազմի դաշտում է եղել առաջին իսկ օրվանից։