Վաշինգտոնը շուրջ 500 զինծառայող կուղարկի Եվրոպա՝ ԱՄՆ ուժերն ամրապնդելու համար

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ուկրաինային ռազմական օգնություն է տրամադրվում աշխարհի 15 երկրներից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին։

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ռազմական բեռներ ուղարկել Կիև՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև 14 այլ երկրների։

«Այդ բեռը հասնում է ուկրաինացի զինվորականներին, որոնք այն չափազանց արդյունավետ օգտագործում են»,- ընդգծել է նա։

Քիրբին ասել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն անցած հանգստյան օրերին հրամայել է ԱՄՆ-ից հավելյալ՝ շուրջ 500 զինծառայողի ուղարկել Եվրոպայում տեղակայման վայրեր՝ ԱՄՆ ուժերն ամրապնդելու համար, որոնք արդեն գտնվում են ՆԱՏՕ-ի արևելյան թևում։

Նրա խոսքով՝ այդ անձնակազմն այնպես կտեղակայվի, որպեսզի արձագանքի Ուկրաինայի շուրջ ներկայիս իրավիճակին ու ամրապնդի ՆԱՏՕ-ի զսպան ու պաշտպանական ներուժը։

Մինչ այդ, Մեծ Բրիտանիան ՌԴ-ին մեղադրել է մարդասիրական միջանցքները թիրախավորելու մեջ։ Ռուսական ուժերը շարունակում են ուղիղ հարվածներ հասցնել տարհանման միջանցքների երկայնքով, հայտնել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ դա հանգեցրել է մի քանի խաղաղ բնակիչների մահվան՝ Իրպինից տարհանման փորձի ժամանակ։

Տաթև Ֆռանգյան