Ուկրաինայից տարհանված հայերի ճակատագիրը․ որ երկրներում են ապաստան փնտրում նրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
Բոլորը

Պատերազմի 12-րդ օրը Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ Ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ՝ մայրաքաղաք Կիևն ու հարակից քաղաքները գնդակոծվում և հրթիռակոծվում են ռուսական զորքերի կողմից։ Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության ղեկավար Սերժ Առուսխանյանը Factor TV-ի հետ զրուցում պատմեց, որ երեկ ռումբի պայթյունից վնասվել է Լիսիչանսկ քաղաքում գտնվող իր ձեռնարկության շենքը։

Ուկրաինայում գտնվողները կա՛մ շարունակում են թաքնվել ապաստարաններում, կա՛մ փորձում են հեռանալ երկրից։ Սերժ Առուսխանյանի փոխանցմամբ՝ Լիսիչանսկից այս ընթացքում ավելի քան 12 հայ ընտանիք է տարհանվել։ Հիմնականում գնացքներով են հեռանում՝ մեքենաներով վտանգավոր է։ Նրանք, ովքեր հեռանում են սեփական միջոցներով, հայ համայնքին տեղյակ չեն պահում։

Հայկական համայնքի տվյալներով` Ուկրաինայում մինչև 400 հազար հայ կա, սակայն հստակ հայտնի չէ, թե քանիսին է հաջողվել դուրս գալ երկրից։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է՝ տեղեկություն չկա նաև, թե քանի հայ է վերադարձել Հայաստան, բայց փորձում են հստակեցնել նրանց թիվը։

«Քաոսային վիճակ է, որովհետև մարդկային հոսքն անվերջ ու շարունակական է և իրավիճակն անընդհատ փոխվում է»,- ասաց Սինանյանը։

Ուկրաինայի սահմանը հատած և Լեհաստան հասած հայերի թիվը, մարտի 5-ի տվյալներով, ավելի քան 3000 է․ հիմա այս թիվը շատ ավելին կարող է լինել։ Լեհաստանի հայ համայնքն օգնում է հայրենակիցներին այլ երկիր տեղափոխվելու հարցում։

Հայերն Ուկրաինայից հիմնականում մեկնում են Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա, որտեղից էլ՝ Հայաստան կամ այլ երկիր։ Լեհական Պշեմիսլ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ Արտյոմ Պետրոսյանն ասում է՝ հայերի մի մասը գնում է Ֆրանսիա, Գերմանիա․ Լեհաստանում մնում են նրանք, որոնք բարեկամներ կամ ծանոթներ ունեն այնտեղ։

Ուկրաինայի սահմանը հատած ու այլ երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիներն այդ երկրներում կարող են մնալ 14 օր միայն, որից հետո պետք է վերադառնան Հայաստան։ Եվրոպական երկրներից Հայաստան հնարավոր է գալ ոչ միայն օդային, այլև ցամաքային ճանապարհով։

Իսկ որտեղ են ապրելու հայրենիք վերադարձած հայերը․ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում հստակ պատասխան չունեն։ Զարեհ Սինանյանի խոսքով՝ հայրենադարձ հայերը պիտի դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հստակություն չկա նաև արտերկրում գտնվող հայերի ապաստանի հարցում։

Երևանի փողոցներն այս օրերին լի են օտարերկրացիներով։ Զարեհ Սինանյանի խոսքով՝ ներգաղթով պայմանավորված՝ Հայաստանում վարձով տրվող բնակարանների դեֆիցիտ է ձևավորվել։

Հատկապես վերջին օրերին Ուկրաինայից տարհանվող հայերի թիվը մեծացել է։ Ուկրաինական այն քաղաքները, որտեղ համեմատաբար հանգիստ իրավիճակ էր և դեպի ուր մեկնում էին տարհանվողները, այժմ հնարավորություն չունեն նոր փախստականների ընդունել․ ասում է Լուգանսկի մարզի հայերի միության ղեկավար Սերժ Առուսխանյանը։ Ուկրաինայի տարբեր քաղաքներում ջրի, սննդի ու դեղորայքի կարիք կա, որոշ քաղաքներում խափանված է էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը։ Հավելենք, որ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայի հայ համայնքի շրջանում առայժմ հայտնի է միայն Խերսոն քաղաքում հայ տղամարդու զոհվելու  և  Խարկովում բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով հայ ընտանիքի վիրավորվելու մասին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան