Համոզված եմ, որ ձեր իմաստնության և տոկունության շնորհիվ կհաջողի հաղթահարել  մեզ պատուհասած  ծանր փորձությունները.ԱՀ ԱԺ նախագահի ուղերձը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կանանց միամսյա տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Սիրելի´ մայրեր, քույրեր, դուստրեր, կանայք

Գարնանային միամսյա տոները պատեհ առիթ են արտահայտելու այն խորը ակնածանքի, սիրո և երախտագիտության զգացումը, որ տածում ենք ձեր հանդեպ:

Հայ կինը դարեր շարունակ եղել է հայկական օջախի և հայ ազգի հենարանը, որով  էլ պայմանավորված է մեր ազգի հարատևությունը:

Համոզված եմ, որ ձեր նվիրվածության, անձնազոհության, իմաստնության և տոկունության շնորհիվ կհաջողի հաղթահարել  մեզ պատուհասած  ծանր փորձությունները։

Առօրյա դժվարություններն անտրտունջ ձեր ուսերին վերցրած՝ դուք շարունակում եք մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը:

Սիրելի´ մայրեր

Անգնահատելի է ձեր դերը մեր կյանքում, ավելին, ձեզնից յուրաքանչուրն իր օջախի համար նույն դերն ունի, ինչ Աստվածամայրը՝ համայն մարդկության համար։

Սիրելի´ քույրեր ու դուստրեր

Դուք եք մեր հասարակության հիմնասյունը, ամուր ընտանիքների հիմքը և մեր երաշխավորված ապագայի գրավականը:

Այո´, դաժան էր մեր ճակատագիրը, կորուստներն՝ անչափելի, բայց և այս նվիրական օրը եկեք հավատանք, որ հեռու չէ այն օրը, երբ մենք բավականությամբ կարձանագրենք, որ բոլոր դժվարությունները մնացել են անցյալում:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միամսյա տոների առիթով։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, երջանկություն, անսահման սեր, ընտանեկան անդորր ու ջերմություն։