Թուրքիայի դատարանն արդարացրել է Ստամբուլի հայկական եկեղեցու պարսպի վրա պարող երիտասարդներին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի դատարանն արդարացրել է երեք տղամարդկանց, որոնք պարել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու մուտքի պարսպի վրա, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Նրանցից մեկը չի բարձրացել եկեղեցու վրա։ Նրանք, որոնք բարձրացել են, չեն գործել հանցավոր դիտավորությամբ»,- ասված է դատարանի որոշման մեջ։

Ստամբուլի դատախազությունը պահանջել էր ամբաստանյալներին մինչև մեկ տարվա ազատազրկման դատապարտել՝ «հասարակական անդորրը խախտելու» հիմնավորմամբ։

Երեք մեղադրյալները կալանավորվել էին 2021 թվականի հուլիսի 12-ին այն բանից հետո, մի խումբ երիտասարդներ փողոցում պարեր էին կազմակերպել այն շրջանում, որտեղ գտնվում է հայկական եկեղեցին։ Նրանցից մի քանիսը բարձրացել էին եկեղեցու պարսպին ու սկսել պարել։ Նրանց մասնակցությամբ տեսանյութը լայն տարածում էր գտել համացանցում ու քննադատությունների արժանացել։

Էմմա Չոբանյան