Մեկ տարում սնունդը թանկացել է 11.4%-ով․ բանջարեղենի գներն աճել են ավելի քան 30%-ով․ նոր տվյալներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում  սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 11.4%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1%նվազում է արձանագրվել: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ 

Ընդհանուր առմամբ, սպառողական գների ինդեքսը փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 6,5%-ով, իսկ նախորդ ամսվա՝ հունվարի համեմատ՝ 0,1%-ով։ 

Սննդամթերքից մեկ տարվա կտրվածքով ամենաշատը թանկացել է ձուկն ու ծովամթերքը՝ 31%-ով, դրան հաջորդում է բանջարեղենը, որը մեկ տարում թանկացել է 31 %-ով, շաքարը, շոկոլադն ու շաքարային հրուշակեղենը թանկացել է 11 %-ով, հացաբուլկեղենն ու ձավարեղենը՝ 10 %-ով, կաթնամթերք-պանիր-ձու, սուրճ-թեյ-կակաո, օղի, ծախոտային  արտադրատեսակներ ապրանքախմբերում թանկացումը կազմել է ավելի քան 9%: 

Ձուն նախորդ ամսվա՝ հունվարի համեմատ էժանացել է 11%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազումը կազմել է 1.0%։ 

Կարագը, թեև նախորդ ամսվա համեմատ էժանացել է 1%-ով, այնուամենայնիվ, մեկ տարվա կտրվածքով 7,8%-ով թանկացում է գրանցվել։ 

Շաքարն ու շաքարավազը մեկ տարում թանկացել է 18 %-ով, իսկ հունվարի համեմատ՝ 0.3%-ով էժանացել է։ Պանրի գինը 2022թ. փետրվարին, 2021-ի փետրվարի համեմատ, աճել է 17 %-ով, իսկ 2022-ի հունվարի համեմատ՝ 1.8%-ով: 

Էական թանկացում է գրանցվել մսամթերքի շուկայում։ Մեկ տարում թռչնամսիսն, տավարի ու գառան միսը թանկացել է շուրջ 8%-ով, խոզի միսը՝ շուրջ 32 %-ով։ Հունվարի համեմատ մսամթերքի թանկացումը կազմել է  0.3-ից 1.4%՝ կախված մսի տեսակից։ 

Թարմ կաղամբը մեկ տարում թանկացել է 3.8 անգամ, հունվարի համեմատ՝ ավելի քան 5 %-ով էժանացել է։ Իսկ կարտոֆիլը փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թանկացել է շուրջ 72 %-ով, միայն մեկ ամսում, այսինքն՝ հունվարի համեմատ, կարտոֆիլը թանկացել է ավելի քան 8 %-ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում 1 տարում գրանցվել է 5.4% գնաճ, իսկ նախորդ ամսվա՝ հունվարի համեմատ գնաճը կազմել է 0.2%:

Բենզինը, հունվարի համեմատ, 1.4%-ով էժանացել է, դիզելային վառելիքը՝ 2.7%-ով թանկացել: Այնուամենայնիվ, մեկ տարում բենզինը թանկացել է ավելի քան 31%-ով, դիզելային վառելիքը՝ 44%-ով։

ԱՄՆ դոլարը, հունվարի համեմատ, 0.4% նվազել է․ այսինքն՝ ՀՀ դրամն արժևորվել է, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 0.9%-ով թանկացել է։ 

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է փետրվար ամսվա տվյալները ընդհանրացրած, թեև փետրվարի վերջին օրերին, ինչպես նաև մարտի առաջին օրերին դոլարը զգալի թանկացավ։ Եթե փետրվարի 23-ին դոլարի առքը կազմում էր շուրջ 478 դրամ, ապա այսօր դրա փոխարժեքը 503 դրամ է։ Նշենք նաև, որ նախորդ տարվա փետրվարին դոլարի միջինացված փոխարժեքը 523.5 դրամ է եղել: Այսինքն, չնայած վերջին  թանկացմանը, այնուամենայնիվ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ փոխարժեքի նվազում է գրանցվել։