Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությանը, երբեք չի ճանաչել ու չի ճանաչի «Ղրիմի բռնակցումը» ,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Ղրիմի պլատֆորմ» գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում։ «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցության համար։ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնում մյուս բարեկամական ու դաշնակից …