Պարզվում են «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի հանգամանքները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022թ. մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող «Զառա» խանութ-սրահի գանձապահների՝  կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել են այդ պահին աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա, պահանջել հեռանալ գանձապահների սենյակից, որից հետո չհրկիզվող պահարանից հափշտակել են ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով, 2.392.000 ՀՀ դրամ գումարը ու դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են խանութի անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: