Ուկրաինական քաղաքները մնացել են առանց սննդի, ջրի և լույսի․ բանակցությունների 3-րդ փուլն է սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Պատերազմի 12-րդ օրը իրավիճակը շարունակում է գերլարված մնալ․ ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ՝ մայրաքաղաք Կիևը և հարակից քաղաքները ռուսական զորքերի կողմից գնդակոծվում և հրթիռակոծվում են։ Մարդիկ շարունակում են պատսպարվել ապաստարաններում և մետրոյի կայարաններում։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների հարցերով պետական ծառայության հաղորդմամբ՝ Խարկովում զանգվածային հրթիռակոծման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ ավերվել են մի քանի բնակելի և բժշկական ու կրթական հաստատությունների շենքեր։ Փլատակների տակ հայտնաբերվել է 8 զոհվածի մարմին։ Տուժածների և զոհերի ամբողջական թիվը ճշտվում է։

Ուկրաինացի զինվորականներն էլ հայտնել են, որ Կիևի շրջանի Իրպեն քաղաքն արդեն երեք օր է՝ առանց ջրի, սննդի և էլեկտրաէներգիայի է մնացել։ Նման իրավիճակ է նաև Բուչա քաղաքում։ Ըստ տեղական իշխանությունների՝ էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով գրեթե կապ չկա բնակիչների հետ։

Ռազմական գործողություններին զուգահեռ՝ այսօր նախատեսվում է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Նախորդ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկել էին հումանիտար միջանցքների տրամադրման և հնարավոր ժամանակավոր զինադադարի հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան