Կրեմլից նշել են Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանները․ Reuters

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջում է Ուկրաինայից դադարեցնել ռազմական գործողությունները, փոխել երկրի Սահմանադրությունը՝ ամրագրելով չեզոքություն, Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի տարածք և ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։ Reuters-ի հետ զրույցում Պեսկովն ասել է, որ ՌԴ-ն Ուկրաինային ասել է, թե պատրաստ է դադարեցնել ռազմական գործողություններն «այն պահին», երբ Կիևը կընդունի իրենց պայմանները։

ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է, որ Ուկրաինան տեղյակ է այս պայմանների մասին։

«Եվ նրանց ասվել է, որ այս ամենը մեկ րոպեում կդադարեցվի։ Նրանք պետք է փոփոխություններ կատարեն Սահմանադրության մեջ, ըստ որի՝ Ուկրաինան կմերժի որևէ դաշինքի անդամակցելու ցանկացած նպատակ։ Սա հնարավոր է միայն սահմանադրության փոփոխություններով»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն այլ տարածքային պահանջներ չունի Ուկրաինայի նկատմամբ։

«Մենք իսկապես ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը։ Մենք այն կավարտենք։ Բայց գլխավորն այն է, որ Ուկրաինան դադարեցնի իր ռազմական գործողությունները, և հետո ոչ ոք չպետք է կրակի։ Նրանք պետք է փոփոխություններ անեն իրենց Սահմանադրության մեջ, որով Ուկրաինան կմերժի որևէ դաշինքին միանալը։ Մենք խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես պետք է ճանաչեն, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է, և որ իրենք պետք է ճանաչեն, որ Դոնեցկն ու Լուգանսկն անկախ պետություններ են։ Սա՛ է»,- ասել է Պեսկովը լրատվամիջոցի հետ զրույցում։

Հավելենք, որ այսօր տեղի է ունենալու ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։

Էմմա Չոբանյան