Ռուբլին կտրուկ արժեզրկվել է՝ նոր հակառեկորդ սահմանելով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական արժույթը Լոնդոնի ֆոնդային բորսայում նվազել է ևս 13 տոկոսով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 140 ռուբլու և մեկ եվրոյի դիմաց` 150 ռուբլու։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը։

Միաժամանակ, ՌԴ Կենտրոնական բանկը մեկ դոլարի դիմաց սահմանել է 105,8 ռուբլի, եվրոյի դիմաց՝ 115,6 ռուբլի փոխարժեք։ Սակայն փոխանակման կետերում նման արժեքով գնով դոլար չկա․ Ռուսաստանի որոշ քաղաքներում փետրվարի վերջին 1 դոլարի դիմաց 250 ռուբլի են պահանջել։

Անկում ապրող տնտեսությունն ինչ-որ կերպ պահելու համար ՌԴ իշխանությունները 30 տոկոսի չափով «արտարժույթի հարկ» են մտցրել։ Նման «միջնորդավճար» պետք է վճարվի, եթե բորսայում դոլար եք գնում։

Ռուսական The Bell պարբերականի փոխանցմամբ՝ մարտի 7-ին ռուբլու նման արժեզրկումը պայմանավորված է Ռուսաստանից նավթի ներկրման վրա էմբարգոյի կիրառման քննարկումների մասին լուրերով։

Հիշեցնենք, որ ԱՄՆ իշխանությունները լրջորեն դիտարկում են էմբարգոյի տարբերակները, ինչպես նաև ուսումնասիրում են այդ պատժամիջոցի ազդեցությունը ներքին շուկայի վրա։ Ռուսական նավթի ներկրման արգելքի մասշտաբներն ու ժամկետները դեռ որոշված չեն, սակայն հնարավոր է, որ ԱՄՆ-ն ինքնուրույն գնա այդ քայլին, առանց Եվրոպայի, որը շատ ավելի կախված է ռուսական նավթից։

Տաթև Ֆռանգյան