Որ դիմենք, անպայման կիմանաք․ Փաշինյանի փաստաբանը՝ գրիչի գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու մասին

Լուրեր

06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանի վճռով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորեցվել է հերքել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները։ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանն ասել էր, որ Փաշինյանը համաձայն չէ առաջին ատյանի դատարանի որոշման հետ և վերաքննիչ բողոք են ներկայացնելու։ Factor.am-ը փաստաբանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բողոքն արդեն ներկայացվել է։

«Այս պահի դրությամբ այդ գործի հետ կապված ասելիք չունեմ, Ձեզ չեմ կարող տեղեկություն տալ»,- ասաց փաստաբանը։

Հստակեցնող հարցին՝ այսինքն՝ դեռ չե՞ն դիմել, Գևորգ Գյոզալյանը պատասխանեց․ «Պարզապես որևէ բան չի փոխվել, որ դիմենք, անպայման կիմանաք»։

Հիշեցնենք՝ երկու տարի առաջ Փաշինյանը պնդել էր, թե Հրայր Թովմասյանը հեղափոխությունից հետո իր ծառայություններն է առաջարկել նոր իշխանություններին։ Հրայր Թովմասյանը դատարանին խնդրել էր Փաշինյանին պարտավորեցնել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրել, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Դատարանը հայցը բավարարել է մասնակի և Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Facebook սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ Փաշինյանս, հերքում եմ իմ այն պնդումը, որ Հրայր Թովմասյանը 2018 թվականի մայիսից սկսած ինձ իր ծառայություններն է առաջարկել»:

Նշենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հերքում չտեղադրի, ապա կպարտավորվի հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 (հինգ հազար) տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով՝ հրապարակելով հերքման տեքստը։

Հավելենք նաև, որ Հրայր Թովմասյանի հայցապահանջը՝ ներողություն խնդրել պարտավորեցնելու մասով, մերժվել է։ Դատարանը գտել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Թովմասյանն ու նրա թիմն օկուպացրել են Սահմանադրական դատարանը, գնահատողական է։ Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս հետո՝ մարտի 18-ին, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չներկայացվի։

 

Արփի Հակոբյան