Հակառակորդի «սնայպերն» է աշխատել, երկու հոգու խփել է, մեկը զոհվել է. Մելքոնյանը՝ Երասխի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը հաստատել է լուրն այն մասին, որ հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել, կա նաև վիրավոր: Ինչո՞վ է պայմանավորված հայ զինծառայողների նկատմամբ հերթական այս սադրանքը: Factor.am-ի հետ թեմայի շուրջ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը նշեց. «Պետք է հասկանանք, որ աշխարհը խառնված է իրար, ռուս-ուկրաինական պատերազմը ցնցել է ամբողջ աշխարհը, և ամեն մեկն էլ կուզենա այս առիթից օգտվել, այդ թվում նաև մեր հակառակորդները:  Արդեն շուտվանից սկսել են այն թեզն առաջ տանել, թե հայկական կողմից կրակոցներ կան, հայերն ուզում են հարձակվել իրենց վրա: Փորձում են աշխարհին ցույց տալ, թե իրենք խաղաղության են ձգտում, իսկ հայերը պատերազմ են ուզում: Պատահական չէ, որ բոլոր սահմանամերձ շրջաններում զգուշացվել է, որ սադրանքների չգնան:

Մեր զինծառայողները թիկունքում հողային աշխատանքներ իրականացնելիս են եղել, երկուսին էլ սնայպերն է խփել, մեկը զոհվել է, մյուսը վիրավոր է:

Նրանք շարունակելու են սադրանքները, որ ինչ-որ բան սկսեն, դրա համար մենք պետք է շատ զգույշ լինենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: