Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովն արմատական բեկման մասին է վկայում Հայաստանի միջազգային վարկի տեսանկյունից։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով գագաթնաժողովի շուրջ ընթացող քննարկումներին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Գնահատելով միջոցառումը՝ Սաքունցը վկայակոչեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ուշագրավ էր հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի …

