Լուկաշենկոն կարող է դեռ կրկնել՝ ո՞ւր է ՀՀ-ն փախչելու, քանի դեռ ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս չենք եկել․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովն արմատական բեկման մասին է վկայում Հայաստանի միջազգային վարկի տեսանկյունից։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով գագաթնաժողովի շուրջ ընթացող քննարկումներին և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։

Գնահատելով միջոցառումը՝ Սաքունցը վկայակոչեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ուշագրավ էր հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այն խոսքը, որ ութ տարի առաջ երբեք նման ներկայացուցչություն Հայաստանում չէր լինի, քանի որ Հայաստանն ընկալվում էր որպես դե ֆակտո Ռուսաստանի կցորդը կամ ֆորպոստը։ Այսինքն, արմատական բեկման մասին վկայում է Ֆրանսիայի նախագահը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Ալեն Սիմոնյանը, ոչ թե ես կամ դուք, այլ կողմնակի դիտորդ անձ, պետության նախագահ, որը նման եզրակացություն անելու համար պետք է ունենար հիմքեր»։

Անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիաներին, որոնք ուղղված էին Հայաստանում ժողովրդավարության նահանջի և քաղբանտարկյալների առկայության դեմ, Սաքունցը նշեց, որ թեև խնդիրներ կան, դրանք չեն կարող համեմատվել նախկինում տիրող իրավիճակի հետ։ «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այո՛, կան քաղաքական զգայուն հարցերով գործեր։ Խնդիրներ ունենք, ընդհանրապես ժողովրդավարության զարգացման հետ կապված խնդիրներ ունենք, որոնք ժողովրդավարություն պահանջողների ժամանակահատվածում ուղղակի ոտնատակ էր տրվել։ 25 տարի առնվազն Հայաստանը կորցրեց ժողովրդավարական զարգացման տեսակետից»։

Իրավապաշտպանը կտրուկ գնահատական տվեց հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանք որակելով ոչ թե դաշնակցային, այլ վերազգային կոռուպցիոն համակարգի մաս։

«Ռուսաստանը երբեք Հայաստանի դաշնակիցը չի եղել։ Չկա՛ այդպիսի բան։ Բովանդակային առումով Ռուսաստանը միշտ Հայաստանի Հանրապետությունը, կոնկրետ, եթե ոչ հետխորհրդային տարածաշրջանի պետությունները, համարել է իր տարածքը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև անխախտ բարեկամություն և լայն համախոհություն եղել է, երբ որ գոյություն է ունեցել վերազգային, կազմակերպված կոռուպցիոն համակարգ։ Այո՛, կոռուպցիոն առումով եղել են անխախտ դաշնակիցներ»։

Նրա խոսքով, այս համակարգը քանդվեց 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, ինչն էլ հանգեցրեց Ռուսաստանի դժգոհությանը։ Սաքունցը նաև քննադատեց այն ուժերին, որոնք, ըստ նրա, արդարացնում են Կրեմլի գործողությունները՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը, ըստ Պուտինի, իր վրա էր վերցրել Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման պատասխանատվությունը, սակայն, ի վերջո, թույլ տվեց բռնի էթնիկ զտումը։

Խոսելով Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված կոշտ բանաձևի մասին, որը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, Սաքունցը նշեց, որ այն համապարփակ անդրադարձ է կատարում թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին։ Միևնույն ժամանակ, նա քննադատեց Ռուսաստանի դիրքորոշումը՝ Պուտինի հայտարարությունները որակելով ոչ թե ինքնաարդարացում, այլ Ադրբեջանի գործողությունները հիմնավորող խոսքեր։

«Պուտինի համար մարդ հասկացողությունը, մարդու կյանք հասկացողությունը զրո արժեք ունի։ Ինքը իր անգամ քաղաքացիների կյանքի կամ իրավունքի կամ գոյության վրա թքած ունի, ուր մնաց թե այլ պետությունների քաղաքացիների կամ այլ մարդկանց նկատմամբ որևէ պատասխանատվության կամ ապրումակցային մոտեցում ունենա։ Խոսքը վերաբերում էր Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներին նաև, այսինքն, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության համապարփակ անդրադարձ կար։ Ռուսաստանի պետական դուման կամ սենատը չունի որևիցե որոշում, բանաձև, որը կդատապարտեր Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտումը»։

Ամփոփելով խոսքը՝ Արթուր Սաքունցն ընդգծեց, որ Հայաստանը փախչելու տեղ չունի, այլ ունի այլընտրանք՝ զարգանալու որպես ժողովրդավարական, ինքնիշխան պետություն։ «Հայաստանը իր տեղում է գտնվում։ Եվ Հայաստան են գալիս աշխարհի հինգերորդ հզոր պետությունը, Մեծ Բրիտանիան՝ երկրորդ հզոր պետությունը, կամ երրորդ հզոր պետությունը, ՄԱԿ-ի անվտանգության հինգ մշտական անդամներից երեքը գտնվում են Հայաստանում։ Սա է ողջ իրողությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան