Փետրվարի 12-ին՝ ժամը 09։14-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովա գյուղի վարչական հատվածում։ Հրդեհը մեկուսացվել է …

