«100 հազարավոր քաղաքացիների կփրկենք չարիքի ճիրաններից». նոր սահմանափակումներ` կազինոների հետ կապված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Այս նախագծով մենք արգելում ենք խաղալ օնլայն կազինոներում այն քաղաքացիներին, ովքեր՝ հանդիսանում են նպաստառու, հանդիսանում են թոշակառու և եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է, գտնվում են սնանկության վարույթում, օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ որևէ ծրագրից, օրինակ՝ եկամտահարկի հետվերադարձից։ Այս մասին ԱԺ-ում իր նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Այս սահմանափակումներով մենք հարյուր հազարավոր քաղաքացիների փրկում ենք չարիքի ճիրաններից և կանխորոշված կործանումից։

Մեր մյուս քաղաքացիների համար, ովքեր չեն ընկնում այս սահմանափակումների տակ, սահմանում ենք խաղալու առավելագույն շեմ՝ եկամտի 20%-ի չափով։ Այսինքն, եթե քաղաքացին հայտարարագրում է մեկ միլիոն դրամ տարեկան եկամուտ, կարող է պարտվել առավելագույնը 200,000 դրամ։ Այսպես մենք կզսպենք, որպեսզի քաղաքացիներն ամբողջ եկամուտը չպարտվեն և չկործանվեն, քանի որ հեռախոսում կազինո ունենալով, մոլուցքով տարված մեր սիրելի հայրենակիցները հաճախ աշխատավարձի օրը պարտվում են այն ամբողջությամբ։

Եվ ամենակարևոր նորամուծությունը, որը առաջարկում եմ այս նախագծով, դա ինքնաարգելափակման կոճակն է։ Պարտադրում ենք օնլայն կազինոներին՝ իրենց կայքերում և հավելվածներում ունենալ ինքնաարգելափակման կոճակ, որին սեղմելով կկասեցվի անձի խաղալու իրավունքը միաժամանակ բոլոր հարթակներում՝ հինգ տարի ժամկետով, առանց վերաբացման հնարավորության»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։