Եվրոպան թերագնահատել է Ռուսաստանին, որն ահաբեկչության հետ մեկտեղ «եվրոպացիների համար ամենամեծ կառուցվածքային սպառնալիքն է»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս մասին հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին տված հարցազրույցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Նա սպառնում է մեր կոլեկտիվ անվտանգությանը՝ միջամտելով մեր ընտրական պայքարին, կիբեռհարձակումների, ընդդիմադիր գործիչների սպանությունների և միգրացիոն հոսքերի միջոցով, որոնք օգտագործում …