ՌԴ-ի կողմից մի քանի ԱԹՍ-ներ մտել են Լատվիայի օդային տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Լատվիայի ազգային զինված ուժերը հայտնել են, որ լույս հինգշաբթի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանից մտել են Լատվիայի օդային տարածք, որոնցից երկուսն ընկել են։ Անօդաչուների պատկանելությունը չի նշվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պետական ​​հրշեջ և փրկարարական ծառայության  տվյալներով՝ ժամը 3:30-ի սահմաններում մի քանի ահազանգ է ստացվել Ռեզեկնե քաղաքում նավթի պահեստարանում հնարավոր հրդեհի վերաբերյալ: Հրշեջները բաց հրդեհ չեն հայտնաբերել, սակայն «ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պահուստարաններից մեկը սառեցնելու համար»:

Delfi-ի տվյալներով՝ Ռեզեկնեի բնակիչները հայտնել են, որ գիշերը վախեցնող ձայներ են լսել, այդ թվում՝ երկնքից շարժիչների աղմուկ և ինքնաթիռների ձայներ։ Լսվել են նաև պայթյունների ձայներ։

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտարարել է, որ նախնական տեղեկություններով՝ դրանք, հավանաբար, անօդաչու թռչող սարքեր են, որոնք ուղարկվել են Ուկրաինայից Ռուսաստանում գտնվող թիրախներին։ Նա հավելել է, որ «սրանք ընդամենը ենթադրություններ են» և ընդգծել, որ Ուկրաինան «ունի բոլոր իրավունքները՝ պաշտպանվելու և հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի