Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը կնշանավորվի համերգով։ Այն տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը. տեղեկացնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնի լրատվական ծառայությունից։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիրն …

