Վանեցյանը մենակ է մնացել հրապարակում. չկան ՀՀԿ-ականները, ՀՅԴ-ականները, Քոչարյանի մյուս պատգամավորները․ Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Ձմռան ցրտին դժվար կլիներ, դրա համար էլ օրերը տաքացան, հետո նոր Արթուր Վանեցյանը հայտարարեց նստացույց անելու մասին, սակայն որևէ մեկը չգիտի այդ ակցիայի հստակ պահանջները և ասելիքը»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է հենց հիմա ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում նստացույց անում և հայտարարել է, որ տուն չի գնալու, մինչև որ իշխանափոխություն չլինի:

Հակոբյանի դիտարկմամբ՝ բողոքի ակցիաների, իշխանափոխության հանրային պահանջ չկա: «Եթե անգամ նման պահանջ լիներ, կարծում եմ, Արթուր Վանեցյանն այն մարդը չէ, որի շուրջ կհամախմբվեին: Մարդիկ սովորաբար գնում են սկզբունքային առաջնորդների հետևից, իսկ Վանեցյանը, չէի ասի, թե փայլում է սկզբունքայնությամբ»,- նշեց Հակոբյանը:

«Վանեցյանը ոչինչ չի առաջարկում, ուզում է մարդիկ գնան, իրեն ասեն՝ ինչ կարելի է անել. դա էլ է տարբերակ, իր իրավունքն է, թող ակցիաներ անի»,- նշեց Հակոբյանը:

Նա նաև ընդգծեց, որ Վանեցյանը մենակ է մնացել հրապարակում, չկան ՀՀԿ-ականները, ՀՅԴ-ականները, Քոչարյանի կուսակցության մյուս պատգամավորները. «Եթե դժգոհություններ ունեն, ինչո՞ւ չեն միանում Վանեցյանին»:

Մանրամասները՝ տեսանյութում։