Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների պետական հանձնաժողովը հայտարարել է, որ Հայաստանին 8 ռազմագերի է փոխանցել, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրանց մի մասը 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հարձակման հետևանքով գերեվարվածներն են։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Հայաստանն էլ իր հերթին պետք է ադրբեջանական կողմին տեղեկության տրամադրի Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի …

