Ավելի քան 12 միլիոն ուկրաինացի լքել է իր տունը պատերազմի պատճառով․ ՄԱԿ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պատերազմը հանգեցրել է բնակչության լայնածավալ տեղաշարժերի։ Մոտ 12 միլիոն մարդ մինչ այժմ լքել է իր տունը, ապրիլի 19-ին Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված ելույթում ասել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տեղակալ Քելի Քլեմենթսը, ասվում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նշվում է, որ մոտավորապես 7 միլիոն ուկրաինացի դարձել է ներքին տեղահանված, իսկ 5 միլիոնը՝ փախստական հարևան երկրներում։

Բացի այդ, ամբողջ երկրում ավելի քան 13 միլիոն մարդ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի:

«Տեղահանման մասշտաբները և դրա արագությունը հսկայական են, բայց մենք չպետք է մոռանանք, թե ովքեր են կանգնած այդ թվերի հետևում»,- ասել է Քլեմենթսը՝ ընդգծելով, որ խոսքը կանանց, երեխաների և տարեցների մասին է, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղաղ բնակիչների զանգվածային վերադարձը սրում է Ուկրաինայում հումանիտար խնդիրները։

Տաթև Ֆռանգյան