Պատժամիջոցների վտանգ՝ Հայաստանի համար. Պուտինի և Փաշինյանի հայտարարության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը ռիսկեր է պարունակում, որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կտարածվեն նաև Հայաստանի վրա: Այս մասին ահազանգում են հայաստանյան փորձագետները՝ վերլուծելով Մոսկվայում երեկ Պուտինի և Փաշինյանի ընդունած համատեղ հայտարարությունը:

Երևանում առավել մտահոգիչ են համարում 30 կետից բաղկացած փաստաթղթի 9-րդ կետը․ «Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը մտահոգություն հայտնեցին մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման կապակցությամբ: Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս կետը վերաբերում է հենց Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը հաջորդած պատժամիջոցները շրջանցելուն:

Պատժամիջոցների վտանգից զատ՝ այս հայտարարության առանձին կետեր մեծացնում են Հայաստանի ենթակայությունը Ռուսաստանին: Մասնավորապես, 21-րդ կետում նշվում է, որ Երևանն ու Մոսկվան կներդնեն անհրաժեշտ ջանքեր՝ ՄԱԿ-ի շրջանակում և այլ հարթակներում փոխգործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումները համադրելու նպատակով:

Ուշագրավ է, որ Կրեմլն այս կետը մտցնում է այն բանից հետո, երբ Ուկրաինա ներխուժումից հետո Հայաստանը ՄԱԿ-ում հակառուսական նախագծերին, նախկինի նման դեմ քվեարկելու փոխարեն, ձեռնպահ է քվեարկել: Այս կետով, ըստ Դանիել Իոաննիսյանի, Ռուսաստանը յուրացնում է Հայաստանի սուվերենությունը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ արդեն իսկ նշված մեջբերումներից բացի՝ պակաս վտանգավոր չէ 11-րդ կետը, որով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար: Ըստ Գրիգորյանի՝ սա նշանակում է, որ Հայաստանի տարածքից պետք է հեռացվեն ամերիկյան լաբորատորիաները:

Այնուհանդերձ, ըստ քաղաքագետի, Հայաստանի համար այս փաստաթղթում եզակի դրական կետեր էլ կան: Մասնավորապես, այն, որ արձանագրվել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում Արցախյան հիմնահարցի կարգավորման անհրաժեշտությունը: Սակայն, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Հայաստանի հետ նման փաստաթուղթ հրապարակելը կենսական անհրաժեշտություն էր Ռուսաստանի համար:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը մինչ պաշտոնական այցով Մոսկվա մեկնելը Հայաստանի խորհրդարանում հայտարարել էր, որ հայ ազգը մատաղացու գառ չէ:

Դանիել Իոաննիսյանը, ի պատասխան Փաշինյանի այս ելույթի, նշում է՝ երեկ հրապարակված հայտարարության տեքստով մեծանում են հայերի՝ Կրեմլի կողմից «մատաղ լինելու» լծակները:

Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ հայտարարության համահեղինակ դարձավ: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Փաշինյանն ընտրության հնարավորություն չուներ:

Հավելենք, որ 30 կետից բաղկացած հայտարարությունում որևէ ուղղակի հիշատակում չկա Արցախի մասին: Հայտարարության այլ ուշագրավ կետերի կանդրադառնանք հաջորդիվ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան