«Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային գիտաժողով՝ Երևանում

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Հայոց ցեղասպանության դասավանդման մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը, որի բացմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գիտության կոմիտեի աջակցությամբ:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) տնօրեն Հարություն Մարությանի խոսքով՝ աշակերտների պարբերական այցելությունները Հայոց ցեղասպանության հուշահամալիր և նրանց ուսուցիչների հետ քննարկումները վերջին տարիներին ստիպել են գալ այն եզրահանգման, որ իսկապես խնդիր կա Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու առնչությամբ։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու է շուրջ 30 զեկուցում: Զեկուցողները Հայաստանի տարբեր հաստատություններից են, կան մասնակիցներ նաև ԱՄՆ-ից, Լիբանանից, Իսրայելից, Ռուանդայից, Կամբոջայից, Իսպանիայից և Ռուսաստանի Դաշնությունից:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, կարևորել է նմանօրինակ նախաձեռնության իրականացումը՝ նշելով, որ այս գիտաժողովն ու քննարկումն ավելի քան արդիական են. «Հուսամ՝ այս քննարկումը թույլ կտա շատ ավելի պարզ պատկերացնել մեր առջև այսօր կանգնած մարտահրավերների շարքում դասավանդման մակարդակում լավագույն ռազմավարությունները: Այո՛, կրթությունը դժվար խոսակցությունների մասին է: Հանրակրթության չափորոշիչների փոփոխությունը միտված է հենց նրան, որ մենք կարողանանք հաղթահարել կրթական համակարգում բոլոր բացերը: Շատ ուրախ եմ, որ այս երեք օրերի ընթացքում կունենանք ինչպես Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատակիցների, այնպես էլ դպրոցների ու Հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: Այս համատեղ հարթակը, կարծում եմ, կլինի հիանալի հնարավորություն՝ քննարկելու առկա խնդիրներն ու նաև կոնկրետ առաջարկներով հանդես գալու համար»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունն ամբողջությամբ պատրաստակամ է քննարկումներին մասնակցելու ու գիտաժողովից հետո դրանք ևս շարունակելու. «Կարևոր է հասկանալ, թե գիտաժողովի արդյունքում արված հիմնական եզրակացություններն ինչպես կարող ենք ներառել մեր օրակարգ և մեր աշխատանքի մասը դարձնել: Բոլորիս արդյունավետ քննարկում եմ մաղթում: Հույս ունեմ՝ այս գիտաժողովը, բացի գիտական և մեթոդաբանական նշանակությունից, կկարողանա ունենալ նաև կիրառական նշանակություն՝ քաղաքականության մշակման տեսանկյունից»:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) տնօրեն Հարություն Մարությանի խոսքով՝ հայաստանյան իրականության մեջ սա առաջին նմանօրինակ գիտաժողովն է. «Մեզ հետաքրքիր է պատկերացում կազմել, թե ինչպես է դասավանդվում այսպիսի բարդ թեման օտար երկրներում՝ հայկական և ոչ հայկական միջավայրում: Հայոց ցեղասպանության հիշողությունները մեր ինքնության հենասյուներից են, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ տեղեկատվությունը ոչ միայն անցյալի մասին լինի, այլև անցում կատարվի ներկա: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես դա կարելի է անել:

Դպրոցական կրթական համակարգում ցեղասպանության թեմայի դասավանդման մեթոդաբանությունը շատ կարևոր է: Խնդիրն այն է, թե ինչ ես դասավանդում և ինչպես ես դասավանդում: Բացարձակապես խնդիր չի դրվում զոհի կարծրատիպն ամրապնդելու, հակառակը՝ առաջարկվելու է այնպիսի գիտելիք, որ հպարտության զգացում առաջացնի աշակերտի մոտ: Ներկայացվի, թե հայ ժողովուրդը որքան է կարողացել դիմադրել զենքով, պայքարել առանց զենքի, վերապրել, հաղթանակել: Դրանք կարևոր հատկություններ են, որոնք պետք է հենց այդ տարիքում երեխաներին մատուցել»:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գիտաժողովի մասնակիցների հետ ներկա է գտնվել «Հայկական վարժարանների հետքերով. Ուսյալ ազգի վկայագրերը» ժամանակավոր ցուցադրության բացմանը, ծանոթացել ցուցադրվող նմուշներին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրության բաժնի վարիչ Սեդա Պարսամյանը նշել է՝ այս ցուցադրությունը թեմատիկ առումով, թերևս, առաջինն է և ունի նպատակային ուղղվածություն. «Նպատակն ավելի քան մեկ դար հեռավորությունից վերհանելն ու ներկայացնելն է Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած շուրջ 2 հազար հայկական կրթօջախների բեղուն գործունեությունը, որը, ցավոք, ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով»:

Այդ հաստատությունները, չնայած Օսմանյան կառավարության շարունակ հետապնդումներին և ճնշումներին, ոչ միայն չդադարեցրին իրենց գործունեությունը, այլև տասնամյակներ շարունակ մեծ հաջողություններ արձանագրեցին՝ զգալի ներդրում ունենալով Օսմանյան կայսրության կրթության, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում. «Այդ հաստատություններում են ուսում առել արևմտահայ հայտնի մտավորականներ, հասարակական, քաղաքական գործիչներ, որոնք հետագայում ղեկավարել և ուսուցչությամբ են զբաղվել իրենց իսկ կրթօջախներում: Արևմտահայ կրթօջախների մեծ մասն այսօր պարզապես գոյություն չունի, սակայն ցուցադրության մեջ ներկայացված 3 տասնյակից ավելի բնօրինակ վավերագրերը, վկայականները դրանց երբեմնի գործունեության փաստացի վկայություններն են»:

«Հայկական վարժարանների հետքերով. Ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ժամանակավոր ցուցադրության մեջ ներկայացված են բնօրինակ ավարտական վկայականներ, լուսանկարներ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայկական կրթօջախներում գործածված դասագրքեր, դպրոցական պարագաներ, աշակերտական անձնական իրեր և այլն: