«Մենք մեր երթը սկսում ենք այստեղից, և դա պատահական չէ։ Դա իր մեջ ունի խորհուրդ, ունի բովանդակություն, ունի իմաստ»,- քարոզարշավի առաջին օրը Էջմիածնում հայտարարեց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է։ Եվ այդ ինքնության կրողը, պաշտպանողը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, վտանգված է և թիրախի տակ։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը՝ վտանգված, …

